Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին ընթացող ընտրություններում 10/24 ընտրատարտեղամասի հանձնաժողովի նախագահը փորձել է խոչընդոտել «Ժամանակ» օրաթերթի թղթակից Մարինե Խառատյանի աշխատանքը:
Մարինե Խառատյանը NEWS.am-ին հայտնեց, որ Ժուռնալիստների միության շենքում տեղակայված տեղամասի հանձնաժողովի նախագահ Ստեփան Ադամյանը հրաժարվել է լրագրողին գրանցել միայն լրագրողի վկայականով եւ պահանջել անձնագիր ներկայացրել, ինչը օրենքի խախտում է: Հանձնաժողովի նախագահն ու իշխանական անդամները նաեւ աղմուկ են բարձրացրել եւ փորձել լրագրողին դուրս հանել տեղամասից: Միայն օրենքի կետի հետ մանրամասն ծանոթանալուց հետո հանձնաժողովի նախագահը հանդարտվել է:
Ի դեպ, թղթակիցը հայտնեց, որ տեղամասի դրսում միկրոավտոբուսներ են կանգնած եւ մարդկանց խումբ-խումբ բերում են ընտրությունների:




























