Oգոստոսի 29-ին, ժամը 18.16-ին տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցից Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոց է հոսպիտալացվել Իծաքար գյուղի բնակիչ, 74-ամյա Սերյոժա Հարությունյանը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: