Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում վաղը` օգոստոսի 30-ի երեկոյան, կկայանա ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա փոխանցմամբ` նիստին կքննարկեն ներկուսակցական, կազմակերպչական խնդիրներ, ինչպես նաեւ` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, դրանց ընթացքի հետ կապված հարցեր:
Նշենք, որ առաջիկայում Հայաստանի մի շարք համայնքներում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ:




























