Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թունելի մոտակայքում վթար է տեղի ունեցել: ԱԻՆ-ը այս մասին տեղեկացվել է օգոստոսի 29-ին, ժամը 20.30-ի սահմաններում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մանրամասները ճշտվում են: