Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 136-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ պաշտոնական կայքից, այս ահազանգը ստացվել է օգոստոսի 29-ին, ժամը 19.50-ին:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Կիա Սորենտո» մակնիշի 78 OM 888 (վարորդ 42-ամյա Տիգրան Բաբայան) եւ «Ուազ-3960» մակնիշի 16 LS 176 պետհամարանիշերի (վարորդ՝ 56-ամյա  Աշոտ Վարդազարյան) ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «Ուազ»-ի ուղեւոր 14-ամյա Արայիկ Դավթյանը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վայք քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել: