Օգոստոսի 29-ին, ժամը 00.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Կիեւյան փողոցում   վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 29-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21043»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ռուբինյանց փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: