Օգոստոսի 28-ին, ժամը 23.50-ին, Երեւանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել   «ՎԱԶ-21063»   եւ  «Օպել»  մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21063»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 29-ին, ժամը 05.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21015»  մակնիշի ավտոմեքենան Երասխ-Երեւան ճանապարհի 17-րդ կմ-ին  բախվել   է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-21015»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Օգոստոսի 29-ին, ժամը 10.10-ի սահմաններում,  «Կիա Սորենտո»  մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 136-րդ կմ-ին  բախվել է «ՈՒԱԶ-3960» մակնիշի ավտոմեքենայի:

Վթարի հետեւանքով «ՈՒԱԶ-3960»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:

Օգոստոսի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «BMW-Կաբրիոլետ» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքից Կեչառիս վանքային համալիր ընթանալիս դուրս  եկել հանդիպակաց գոտի եւ բախվել ճամփեզրին կայանված «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի: «Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով էլ կատարվում է քննություն: