Երեւանի Վարդավառի լիճն է ընկել մոտ 10 տարեկան երեխա, ում փրկելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել օգոստոսի 30-ին ժամը 16.00-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր են  մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը: Տեղի ուժերով լճից դուրս է բերվել 12-ամյա Սարգիս Կլեկչյանի դին: