Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մտադրված չէ երրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում։ Ինչպես տեղեկացնում է «Վրաստան Online»-ը, այս մասին հայտնել է Վրաստանի իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցության ղեկավարներից Կոբի Խաբազին։
Տեղեկացնենք, որ վերջին օրերին Վրաստանի ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, թե Սահակաշվիլին ցանկանում է երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնել, որպեսզի երրորդ անգամ առաջադրի իր թեկնածությունը երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար։ Վրաստանի որոշ քաղաքական գործիչների կարծիքով, նախագահական լիազորությունների ավարտից հետո՝ 2013 թվականին, Սահակաշվիլին մտադիր է զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը, իսկ նախագահի պաշտոնը վստահել իր մերձավորներից որեւէ մեկին։




























