Ոստիկանության Թումանյանի բաժին են հրավիրվել Ախթալայի մի քանի քաղաքացիներ, ինչպես նաեւ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, վերջինիս տան վրա կատարված ավազակային հարձակման դեպքի կապակցությամբ։ Ինչպես այս մասին Ախթալայից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, դեպքի վայրում այժմ աշխատում են ոստիկանության Թումանյանի բաժնի քննիչները։ Բաժին է տեղափոխվել նաեւ քաղաքպետ Հայկազ Խաչիկյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 114 ԼԼ 01 համարանիշի ավտոմեքենան, որը վնասել է Խաչիկյանի տան վրա հարձակում գործած անձինք։
NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ՝ Վանաձոր-Ալավերդի եւ Լոռիի եւ Տավուշի մարզերի ավտոճանապարհները, ինչպես նաեւ Բագրատաշեն անցակետը հսկողության տակ է վերցվել՝ հանցագործներին գտնելու ուղղությամբ։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին հսկողություն են իրականացնում ոստիկանները, եւ Թումանյանի բաժնի համապատասխան ծառայությունների աշխատակիցները։
Տեղեկացնենք, որ այսօր՝ օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին, նախնական տվյալներով 3 անձինք կոտրել են Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկայնի հայրական տան դուռը, եւ սկսել ավիրածություններ կատարել։ Լոռիի թղթակիցը հայտնում է, որ տան հյուրասենյակն է ավիրված, կոտրված են պատուհանի ապակիները։ Բնակարանում ներխուժման պահին մարդ չի եղել։
Խաչիկյանների հարեւանները թղթակցին ասել են, որ հարձակումն իրականացնողների մեջ է եղել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության պետ, Բոդոլ մականունով Արսեն Չիթչյանը։
Կրակոցների փաստը հաստատված չէ։ Հավանական է, որ մեքենայն եւ տան ապակիների ջադելու ձայնն է թողել է կրակոցի տպավորություն։
Գործի կապակցությամ նոր մանրամասները ճշտվում են։
Նշենք, որ Հայկազ Խաչիկյանը ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրն է:
Լուսանկարը` «Հետքի»




























