Թուրքական Բուրսա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը ցավալի՝ 3-1 հաշվով պարտություն է կրել Հունաստանի հավաքականից:
Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Վասիլիոս Կոտրոնիասի, Գաբրիել Սարգսյանը Հրիստո Բանիկասի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Պետրոսյանը պարտություն կրեցին համապատասխանաբար Իոանիս Պապայոանուից եւ Ստելիոս Հալկիասից:
Այս պարտությունը գործնականում անհնար է դարձնում առաջնությունում Հայաստանի հավաքականի հաղթանակ տանելու հնարավորությունը:
Ի դեպ, ավարտվել է նաեւ ԱՄՆ-Բրազիլիա հանդիպումը՝ 3-1 հաշվով հօգուտ ամերիկացիների:




























