Օգոստոսի 30-ին, ժամը 05.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Սասունիկ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել սյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե oգոստոսի 30-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 58-րդ կմ-ին «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 31-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 356 կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























