Գերմանական իշխանությունները մտադիր են Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա ուղարկել այդ երկրի առաջնության՝ նախօրոք պայմանավորված 19 խաղերի հաշվետվությունը։ Հաշվետվությունը հիմնված է 50 հազար հեռախոսային գաղտնալսումների վրա, հայտնում է REGNUM-ը։
Պայմանավորված խաղերի շարքում հիշատակվել է «Բեյշեհիրի» եւ «Գենչլերբիլիղիի» միջեւ տեղի ունեցած խաղը։ Ինչպես խոստովանել է այդ խաղի մասնակիցներից մեկը, պայմանավորվածությունը ձեռք են բերել ակումբների նախագահները։



























