Վեց հոգի զոհվել են Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի արեւմուտքում ուղղաթիռի կործանման պատճառով:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով իսպանական EFE գործակալությանը, միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ տեղական ժամանակով 20.30-ին (Երեւանի ժամանակով 6.30-ին):
Որոշ տվյալներով, «Աուգուստա» տիպի ուղղաթիռը Տոլուկա քաղաքից թռչում էրՄեխիկո:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, միջադեպի պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել են եղանակային վատ պայմանները: Զոհերի թվում նշվում է ազդեցիկ գործարար Մոիսես Սաբա Մասրիի անունը, ով մեքսիկական խոշոր դեղագործական ընկերության՝ «Սաբա գրուպի» ղեկավարներից էր: Ուղղաթիռը պատկանել է ընկերությանը:




























