Հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանը եվրոպական երկրներ համերգային շրջագայության ժամանակ հրաժարվել է Հունգարիայում նախատեսված իր մենահամերգից: Առաջին համերգը պետք է կայանար Բուդապեշտի «Moholy-Nagy» արվեստի համալսարանի համերգասրահում, հոկտեմբերի 23-ին: Երկրորդը «1900+» երևանյան համերգաշարի շրջանակներում կայանալիք համերգն էր, բացառապես հունգարական երաժշտության ծրագրով, որը պետք է տեղի ունենար նոյեմբերին, անմիջապես դաշնակահարի Երևան ժամանելուց հետո: Համերգը հավանաբար կփոխարինվի ամերիկյան երաժշտության ծրագրով: Դաշնակահարն իրեն վիրավորված է զգում հունգարական կառավարության ստորացուցիչ քայլից եւ համարում է, որ համերգի ժամանակ չի կարող անկեղծորեն ու լիարժեք ցուցադրել իր հույզերը:

Նշենք, որ Հայկ Մելիքյանի  աշնանային համերգային ուղևորության առաջին միջոցառումը նվիրված է Կոմիտասի հուշատախտակի բացման արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, Բեռլինի «Humboldt» համալսարանում:

Նա համերգներ կունենա եվրոպական մի շարք երկրներում: