Գրեթե չորս տարի տեւած ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բազմաթիվ դպրոցական շենքեր կամ ոչնչացվել են, կամ լրջորեն տուժել:

Հրադադարի հաստատումից հետո դպրոցաշինությունը Լեռնային Ղարաբաղում աստիճանաբար սկսեց թափ հավաքել: Ամեն տարի ԼՂՀ պետբյուջեի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կապիտալ վերանորոգվում եւ կառուցվում են նոր դպրոցներ: 2009թ. շահագործման է հանձնվել 6 նոր շենք՝ հիմնականում հանրապետության գյուղերում: Դպրոցական շենքերի պայմանների բարելավման եւ նյութատեխնիկական բազայի հարստացման համար անցած տարի պետբյուջեից վճարվել է 1 մլրդ 340 մլն դրամ: Կառուցվել եւ վերանորոգվել են նաեւ մինչդպրոցական հաստատություններ, շահագործման են հանձնվել մանկապարտեզներ՝ Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում:

ԼՂՀ կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչության տվյալներով, շարունակվում է 7 դպրոցի շինարարություն, եւս 9-ը՝ վերանորոգվում են: