2010թ. հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 72 պատահար:

Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ այդ պատահարների հետեւանքով 7 մարդ զոհվել է, 115-ը ստացել են մարմնական վնասվածքներ: