Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնին, որ հունվարի 10-ից գտնվում է Թբիլիսիում, ատրճանակ է նվիրել:
Սահակաշվիլիի խոսքով, այդ ատրճանակը ռուս մի գեներալ առգրավել է ամերիկացի օդաչուից, որը գերի էր ընկել Վիետնամի պատերազմի ժամանակ, եւ 2008թ. վաճառել է վրացի մի գործարարի:
Այդ ատրճանակը Վրաստանի նախագահը համարում է որպես խորհրդանշական նվեր, որը հիշեցնում է «սառը պատերազմի» մասին:
Բացի այդ, ինչպես հաղորդում է «GHN»-ը, Վրաստանի նախագահը Ջոն Մաքքեյնին արժանացրել է Վրաստանի Ազգային հերոսի կոչման: Այսօր Բաթումում նախատեսված է ամերիկյան սենատորի հանդիպումը վրացական ընդդիմության ներկայացուցիչներ հետ:




























