Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Մոսկվա շարունակում է բազմաթիվ ենթադրությունների տեղիք տալ թուրքական մամուլում։ Այսպես, թուրքական Zaman-ը նշում է, որ Մոսկվան ջանքեր է գործադրում կարգավորելու թե՛ Ղարաբաղյան խնդիրը, թե՛ հայ-թուրքական հարաբերությունները։ Թուրքական պարբերականը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցելում է Հայաստան՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների քննարկման օրը, եւ հաջորդ օրը՝ հունվարի 13-ին վերադառնալու է Մոսկվա եւ մասնակցելու է թուրքական պատվիրակության հետ հանդիպմանը։
Թուրքական Zaman-ը կարծիք է հայտնում, որ 2010 թվականին Հայաստանը կհանձնի 7 շրջաններից 5-ը եւ դրանով հնարավոր կլինի բացել հայ-թուրքական սահմանը։




























