Թուրքական Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 12-13-ը աշխատանքային այցով ժամանելու է Մոսկվա՝ ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հրավերով: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:
«Սպասվում է, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում, որ կայանալու են հունվարի 13-ին, կարծարծվի ռուս-թուրքական փոխգործակցության հարցերի լայն սպեկտր: Մասնավորապես, պայմանավորվածությունների լույսի ներքո, որ ձեռք էին բերվել Վլադիմիր Պուտինի 2009թ. օգոստոսի 6-ին Թուրքիա կատարած աշխատանքային այցի ընթացքում, նախատեսվում է քննարկել խոշոր միջազգային էներգատրանսպորտային նախագծերի, այդ թվում՝ „Հարավային հոսքի“ իրագործման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ թուրքական կողմը մտադիր է բարձրացնել նաեւ քաղաքական խնդիրներ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:




























