Ռուսաստանը գործարքի չի գնա Թուրքիայի հետ՝ Հայաստանի թիկունքում: NEWS.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա այցը Մոսկվա:

«Ես ուղղակի վստահ եմ, որ Մոսկվան Թուրքիայի հետ չի գնա գործարքների՝ Հայաստանի դեմ: Այո, հնարավոր է, որ ղարաբաղյան հարցը քննարկվի թուրքական պատվիրակության մոսկովյան այցի ժամանակ, բայց այն քննարկվելու է զուտ տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Հիմնականում շեշտը դրվելու է տնտեսական, մասնավորապես՝ էներգետիկ հարցերի վրա»,- ասել Սաֆրաստյանը: Իսկ փաստը, որ Էրդողանի այցից մեկ օր անց Երեւան է գալու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փորձագետը եւս մեկ ապացույց է համարում, որ Ռուսաստանը Հայաստանի թիկունքում գործարքների չի գնա: «Մոսկվան Երեւանի հետ համարժեք է աշխատում եւ թաքուն գործարքների հակված չէ»,- ասել է թուրքագետը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը Ռուսաստան կայցելի հունվարի 12-13-ը: