ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 4-ին վերավարկանշել է 2 ընկերությունների: Հայաստանի ամենաբարձր՝ «Բ» վարկանիշ ունեցող «Ռենկո Ամեստեյտ» ՍՊԸ-պահպանել է իր վարկանիշը՝ շարունակելով գլխավորել վարկանիշ ստացած ընկերությունների ցանկը:
«Երեւան հյուրանոց» ընկերությունը եւս պահպանել է իր վարկանիշը՝ «Բ-»: Սա եւս ընկերություններին շնորհված ամենաբարձր վարկանիշերից մեկն է: Նշենք, որ ՀՀ ԿԲ-ի ամենաբարձր վարկանիշը «Ա+»-ն է, սակայն ընկերություններից ոչ մեկը «Ա» մակարդակի վարկանիշ չի ստացել:
Ընդհանուր առմամբ՝ վարկանշված են 41 ընկերություններ: Վարկանիշերի ստացումը կամավոր բնույթ ունի:




























