Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է գերմանական Commit group ընկերության նախագահ Գերրիտ Շմիթերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանում էներգետիկ բնագավառում հնարավոր ներդրումների իրականացմանն առնչվող հարցեր: Կառավարության ղեկավարը հյուրերին է ներկայացրել այդ ոլորտում նախատեսվող ծրագրերը եւ ներդրումների հնարավոր ուղղությունները: 

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է մասնավոր ներդրումների ներգրավման հարցում եւ պատրաստ է աջակցել նման ծրագրերի իրագործմանը: