Հունվարի 11-ին հայտնի ամերիկացի մարզիկ, 104-ամյա Ջո Ռոլինոն մահացել է ճանապարհային պատահարի արդյունքում, հաղորդում է REGNUM գործակալությունը: Նրան հարվածել է մի մեքենա, երբ անցնում էր փողոցը Նյու Յորքի Բրուքլին թաղամասում: Ոստիկանության տվյալներով, մեքենայի վարորդը եղել է սթափ եւ ճանապարհային երթեւեկության կանոնները չի խախտել:

Ջո Ռոլինոն զբաղվում էր բռնցքամարտով եւ ուժային մարզաձեւերով: Նա Երկրորդ աշխարհամարտի վետերան էր: