Ալյասկայի նախկին նահանգապետն ու ԱՄՆ փոխնախագահի նախկին թեկնածուն պայմանագիր է կնքել Fox News հեռուստաընկերության հետ: Պայմանագիրը նախատեսված է մի քանի տարվա համար: Սառա Փեյլինն աշխատելու է որպես մեկնաբան եւ վերլուծաբան՝ հեռուստաալիքի լրատվական ծրագրերում: Նրա աշխատավարձի մասին առայժմ չի հայտնվում:

Սառա Փեյլինը կարողացել է հրապուրել քաղաքական ողջ դաշտի ներկայացուցիչներին, եւ մենք ուրախ ենք, որ նրա ձայնը միացավ Fox News-ին: Նա նաեւ վարելու է «Real American Stories» հաղորդման որոշ հատվածներ, որ պատմում են ամենօրյա կյանքում տեղի ունեցող զարմանահրաշ դեպքերի մասին, ասված է հեռուստաընկերության հաղորդագրության մեջ: