Երեւանի Աբովյան փողոցի թիվ 11 շենքի 42-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է այսօր` սեպտեմբերի 6-ին, ժամը 15.39-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,  դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ փրկարարական ուժերի վարչության փրկարար ջոկատը: Ժամը 16.19-ին փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել 87-ամյա Արաքսյան Սիլվայի դին: