Գերմանիայի մայրուղիներից մեկում երեկ երեկոյան միաժամանակ իրար է բախվել 259 ավտոմեքենա:

Առաջին վթարը տեղի է ունեցել Բեռլին-Հանովեր մայրուղում: Դրանից հետո շղթայական ռեակցիայի հետեւանքով հերթականությամբ իրար են բախվել նաեւ մյուս մեքենաները, իսկ ճանապարհին առաջացել է 30 կմ երկարությամբ խցանում: Հսկա վթարի ժամանակ, տեղական ոստիկանության տվյալներով, վնասվածքներ է ստացել 66 մարդ: Այս պահին երթեւեկությունն արդեն վերականգնված է: