«Խամաճիկային ընդդիմությունը տուն-տունիկ էր խաղում»,- հայ-թուրքական արձանագրությունների դեմ Հայ հեղափոխական դաշնակցության կազմակերպած բողոքի միջոցառումները հունվարի 12-ին կայացած ասուլիսում այսպես է որակել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Զուրաբյանն ասել է, որ ՀՅԴ հանրահավաքների մասնակիցների շարքերն աստիճանաբար նոսրանում են, իսկ երեկվա հանրահավաքի մասնակիցներին, որոնք, ըստ նրա, հիմնականում մարզերից էին բերվել Երեւան, ՀՅԴ-ն ընթրիքով է գայթակղել։ Զուրաբյանը նշել է, որ այդ մասին իրեն տեղեկացրել է ընթրիքի մասնակիցներից մեկը, որի փոխանցմամբ՝ ընթրիքը բաղկացած է եղել երկու ուտեստից։

Արձանագրությունների վերաբերյալ ՀԱԿ համակարգողը կարծիք է հայտնել, որ դա հայկական դիվանագիտության պարտությունն է, եւ այդ պարտությունը բխում է երկրի ներքաղաքական վիճակից։