Այսօր` սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) 2012-2013 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը' մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների, ճեմարանի դասախոսական կազմի եւ սաների:

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ այս տարի Գեւորգյան հոգեւոր ճեմարան է ընդունվել 22 սան: Ուսանողության ընդհանուր թիվը կազմում է 129 հոգի: Ճեմարանում դասավանդում են 19 եկեղեցական եւ 34 աշխարհական դասախոս: