«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան, Էստոնական, Շինարարների, Առաքելյան, Արզումանյան, Աբելյան, Եղիազարյան, Ջանիբեկյան, Սիսակյան փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: