Հուլիսի 22-ին տեղական ժամանակով ժամը 6-ին կլինի արեւի խավարում։ Խավարման առավելագույն էլիպսը տեսանելի կլինի Ասիայի տարածքում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, Մարշալյան եւ Կիրիբատի կղզիներում եւ կեզրափակվի Խաղաղ օվկիանոսում Երեւանի ժամանակով ժամը 10-ին։
Այս տարվա արեւի խավարումը յուրահատուկ է իր երկարատեւությամբ։ Խավարման առավելագույն կետում երկիրը մթի մեջ կլինի 6 րոպե 39 վայրկյան։ Արեւի խավարումը տեսնել կարող են երկար նավարկության նավաստիները կամ էլ սեփական զբոսանավեր ունեցողները։ Լրիվ արևի խավարման առավելագույն կետը գտնվում է Ֆիլիպինյան կղզիների բաժանագծից դեպի 21°12.6 հյուսիսային լայնություն եւ 144°06.4' հարավային երկայնություն հատվածում։ Հնդկաստանի բնակիչները կարող են հիանալ «Երկնքում լողացող սեւ արեւով» 3,5 րոպե։ Չինաստանի բնակիչները մթության մեջ խորասուզված կլինեն 4,5-6 րոպե։




























