Միջին քաշային կարգում WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը արգենտինացի Ռուբեն Ակոստայի նկատմամբ տարած իր վերջին հաղթանակից հետո հայտարարել է, որ կցանկանար ռինգում հանդիպել IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հետ:

Գերմանացի բռնցքամարտիկը, մասնավորապես, ասել է. «Ինձ համար շատ հետաքրքիր կլիներ ռինգում ուժերս չափել Աբրահամի հետ: Արթուրը շատ ուժեղ եւ բարձր որակավորում ունեցող բռնցքամարտիկ է: Նա փոխել է իր քաշային կարգը եւ մասնակցում է Super Six խոշորագույն մրցաշարին: Այնպես որ, ես կցանկանայի նրա հետ մրցել»: