ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացնում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե ինչո՞ւ ՎՊ-ն հակամրցակցային համաձայնություններ է հայտնաբերել պետական գնումների համակարգում, սակայն պատասխաատվության միջոցներ չեն կիրառվել:
Ի. Զաքարյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ում ստուգումները դեռ չեն ավարտվել, սակայն առաջիկայում դրա արդյունքները կներկայացնի հանրությանը:




























