Ավելի քան 12 երեխա զոհվել է, եւս 20-ը տարբեր վնասվածքներ են ստացել դպրոցական ավտոբուսի եւ գնացքի բախման պատճառով՝ Պակիստանի Միյան Չանու քաղաքի երկաթուղային տեղամասերից մեկում:

Միջադեպը, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, տեղի է ուենցել հունվարի 13-ի առավոտյան, երբ դպրոցականներով ավտոբուսը հատում էր երկաթուղու անցումը քաղաքի արվարձանում: Միջադեպի պատճառը եղել է քաղաքի մշուշոտ եղանակը: Բացի այդ, ավտոբուսի վարորդը, ըստ ոստիկանության, չի պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

Բոլոր տուժածներն անհապաղ տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց: Իրավապահները անցել են ողբերգության հանգամանքների հետաքննությանը:

Associated Press-ի տվյալներով, վթարի արդյունքում նաեւ զոհվել է ավտոբուսի վարորդը: Գնացքի անձնակազմի եւ ուղեւորների մեջ տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: