Իրանում շարունակվում են ձերբակալությունները: Այս անգամ իրանցի իրավապահները ձերբակալել են բանակի 36 սպաների, որոնք մտադրվել էին մասնակցել Թեհրանում կայացած ուրբաթօրյա աղոթքին, որը ղեկավարում էր Իրանի նախկին նախագահ այաթոլա Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին: Սպաներին, որոնց թվում են երկու մայոր, չորս կապիտան եւ ութ լեյտենանտ, ձերբակալել են աղոթքին համազգեստով մասնակցելու ցանկության համար, ինչով, զինվորականները ցանկանում էին իրենց բողոքն արտահայտել երկրում նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո կատարվող իրադարձությունների դեմ:
Նշենք նաեւ, որ երեկ Իրանի հոգեւոր հովիվ Ալի Խամենեին պաշտոնից հեռացրել է երկրի զինուժի քաղաքական-գաղափարախոսական բաժնի ղեկավարին: Այդ պաշտոնը բավական լուրջ պաշտոն է համարվում Իրանում:



























