Արայիկ Հայրապետյանը ունի անձնական հարցեր, հետեւաբար մտածում է` մնա՞լ ՕԵԿ-ի կազմում, թե՞ ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արայիկ Հայրապետյանը`Լավանդայի Արայիկը:

Նրա խոսքով, Արթուր Բաղդասարյանի հետ անձնական խնդիրներ չունի, քանի որ նա իր ընկերն է: Արայիկ Հայրապետյանը ՕԵԿ-ի կազմում իր մնալ-չմնալու վերաբերյալ առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա, իսկ մինչեւ հայտարարությունը անձնական հարցեր ասվածը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Ենթադրենք, Դուք պատրաստվում եք ամռանը գնալ հանգստանալու: Պայուսակդ պատրաստում ես, արձակուրդ ես վերցնում, գումար հավաքում, ծնողներիդ կամ ամուսնուդ հարցնում: Հիմա ես էլ բավականին հասուն մարդ եմ եւ որեւէ բան անելուց առաջ նախապատրաստվում եմ նորի սկզբին, որով պետք է գնամ առաջ»:

Արայիկ Հայրապետյանը նաեւ ասաց, որ ՏԻՄ ընտրություններին չի մասնակցել: Իսկ նախագահական ընտրություններին մասնակցելու է, որպես անձ, որպես Արայիկ Հայրապետյան եւ ընտրելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին: