Ինքնասպանության նպատակով Կիեւյան կամրջից այսօր` սեպտեմբերի 12-ին միջահասակ տղամարդ է ցանկացել նետվել: Սակայն հավաքված բազմությանը եւ ՃՈ աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնասպանության հերթական փորձը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ոստիկանության Մաշտոցի բաժնից:
Ինքնասպանության փորձ կատարած տղամարդը դեռեւս հարցաքննվում է եւ նրա ինքնությունը պարզ կլինի ավելի ուշ:Ի դեպ, նրան նետվելու փորձ կատարելուց առաջ նկատել են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ ոստիկանության Մաշտոցի հերթապահ մասին իրենք են տեղեկացրել, որ տղամարդը փորձում է ինքնասպան լինել: Բարեբախտաբար ոստիկանների եւ հավաքված բազմության ջանքերով հաջողվել է կանխել ինքնասպանության հերթական փորձը:




























