Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի գործողոսւթյուններ են ընթանում: «Միացիր» երիտասարդական շարժման ներկայցուցիչները, որոնք Վրաստանի նախագահ Միախյիլ Սահակաշվիլուց պահանջում են չեղյալ հայտարարել մի շարք օրինագծեր, բողոքի գործողություններ են անցկացնում Վրաստանի պառլամենտի բոլոր մուտքերի մոտ:
Բողոքի գործողությունները սկսվել են լույս երկուշաբթի գիշերը: Երիտասարդները, երեք խմբի բաժանված, տեղաբաշխվել են Վրաստանի խորհրդարանի մուտքերի մոտ: Շարժման ներկայացուցիչ Մելորա Վաչնաձեի խոսքերով, ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարան չի ժամանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը մտադիր է այսօր մասնակցել քաղաքական բանավեճերին: Ակցիայի մասնակիցները մտադիր են նախագահին դիմավորել վանկարկումներով: «Մենք պահանջում ենք, որ Վրաստանի նախագահը չեղյալ հայտարարի հավաքների անցկացման մասին օրենքը: Մենք պահանջում ենք բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, նաեւ՝ պատասխանատվության ենթարկել բարձրաստիճան ոստիկաններ Գոգի Գրիգալաշվիլիին եւ Գիորգի Գեգեչկորիին»,- հայտարարել է Վաչնաձեն: Գիշերը բողոքի գործողություններին մասնակցել է 50 երիտասարդ, բայց ցերեկը նրանց թիվը կտրուկ ավելացել է:




























