Թուրքիայում Հոլանդիայի դեսպան Մարկո Հենիսը հունվարի 11-ին այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան։ Այս մասին տեղեկացնում է Պոլսո հայոց պատրիարքարանի կայքէջը։

Նիդեռլանդների թագավորության դեսպանին պատրիարքարանում դիմավորել է Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշյանը։ Թուրքիայում Հոլանդիայի դեսպանը հայտնել է իր գոհունակությունը հայ համայնքի հոգեւոր կենտրոն այցի կապակցությամբ։