Հունվարի 11-ին հայազգի 28-ամյա քաղաքացու սպանության կասկածանքով Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նույն երկրի մեկ այլ քաղաքացու։ Նախաքննության արդյունքում պարզվել է, որ սպանությունը կատարել է Հայաստանի 33-ամյա մի քաղաքացի, ով լավ ճանաչել զոհին։ Վեճը երկու տղամարդկանց միջեւ տեղի է ունեցել մի գրասենյակում, ուր սպանվածը աշխատելիս է եղել որպես շինարարության աշխղեկ։
Տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վեճի են բռնվել, ինչի արդյունքում ՀՀ 33-ամյա քաղաքացին դանակի երկու հարված է հասցրել մյուսին։ Ստացած վնասվածքներից աշխղեկը մահացել է։




























