Լոռի մարզում 4 անձ 17-ամյա Նելի Կիրակոսյանին ուղղորդել են շոգեբաղնիքներ եւ ներգրավվել պոռնկության մեջ ու նրա վաստական գումարներից իրենց մասնաբաժին հանել: Լոռի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեց, որ սույն գործը վարույթ է ընդունվել իրենց մոտ եւ առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
24-ամյա Հասմիկ Գալստյանին եւ 25-ամյա Մարիա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով 18 տարին լրացած անձ, 17-ամյա Նելլի Կիրակոսյանին ներգրավել է պոռնկությամբ զբաղվելուն՝ վերջինիս խորհուրդներ է տվել, իրենց հետ տարել Վանաձոր քաղաքի տարբեր շոգեբաղնիքներ, ծանոթացրել իրեն ծանոթ տղամարդկանց հետ, ինչի արդյունքում Նելլին շահադիտական նպատակով սեռական հարաբերություններ է ունեցել նրանց հետ եւ վաստակել գումար:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 166 հոդվածի 1-ին մասով`18 տարին լրացած անձի կողմից երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-5 տարի ժամկետով: Իսկ 37-ամյա Ասատուր Ասլանյանին եւ 31-ամյա Պարգեւ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք շահադիտական նպատակով, տարբեր տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենալու համար, իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի շոգեբաղնիքներ տանելով, պոռնկությամբ զբաղվելուն ներգրավել է անչափահաս Նելլի Կիրակոսյանից իր մատուցած ծառայությունների համար յուրաքանչյուր անգամ վերցնելով 2000-ից 4000 դրամ: Նրանց դեմ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 261 հոդվածի 1-ին մասով` շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի չափով, կամ կալանքով` մինչեւ 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով:
Հ.Գ. Նշված անձանց անուն-ազգանունները փոխված են:




























