Թուրքիա է ժամանել քրդական PKK-ի (Քրդական բանվորական կուսակցության) առաջնորդ, ցմահ դատապարտված Աբդուլահ Օջալանի անգլիացի դատապաշտպան Քաթրիոնա Վայնը։ Թուրքական Haberform կայքէջի փոխանցմամբ՝ անգլիացի դատապաշտպանը ժամանել է Բուրսա, որտեղ նրան են միացել Օջալանի եւս մի քանի փաստաբաններ եւ թարգմանիչը ու մեկնել են Իմրալի կղզի՝ հանդիպելու Օջալանի հետ։ Անգլիացի փաստաբանը պետք է Օջալանի շահերը պաշտպանի Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում։

Հիշեցնենք, որ Աբդուլահ Օջալանը 1999 թվականին տասնյակ սպանությունների եւ պայթյունների հետ կապ ունենալու մեղադրանքով դատապարտվել է ցմահ ազատազրկման եւ իր պատիժը կրում է Թուրքիայի Իմրալի կղզում գտնվող բանտում։