Հայաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան անձը հաստատող ցանկացած փաստաթղթով եւ որքան սրտներն ուզենա:

Վրաստանի խորհրդարանը հաստատել է «Օտարերկրացիների իրավական կարգավիճակի մասին», «Պետական տուրքի մասին» եւ «Հյուպատոսական տուրքերի մասին» օրենքներում կատարված փոփոխությունները, համաձայն որոնց՝ օտարերկրացիների համար պարզեցվում է մուտքի վիզաներ ստանալու կարգը: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հրապարակումից 15 օր անց: Ըստ այդ փոփոխությունների՝ այլ երկրների քաղաքացիների հնարավորություն կտրվի գործող 360-օրյա բազմակի օգտագործման վիզայից, ստանալ նաեւ 90 օրյա մեկանգամյա եւ բազմակի օգտագործման մուտքի վիզա: Մեկանգամյա վիզայի գինը կկազմի 20 դոլար, բազմակի օգտագործմանը՝ 30 դոլար:

Ավելի վաղ Վրաստանը միակողմանի առանց վիզայի ռեժիմ էր սահմանել մի շարք երկրների քաղաքացիների համար, որոնք կարող էին մնալ երկրի տարածքում 360 օր առանց վիզայի: Այդ երկրների ցանկում են Եվրամիության բոլոր երկրները, Իսրայելը, Շվեյցարիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան, Վատիկանը, Անդորրան, Սան-Մարինոն, Իսլանդիան, ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Արգենտինան, Մալայզիան, Մեքսիկան, Ուրուգվայը, Բրազիլիան, Խորվաթիան, Չիլին, Թայլանդը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը, Հարավային Կորեան, Քաթարը, բահրեյնը, Օմանը, Բրունեյը, Սիգապուրը, Մոնակոն, Բահամները, Բարբադոսը, Անտիգուա եւ Բարբուդան, Տրինիդադ եւ Տոբագոն, Սեյշելյան կղզիները, Բոտսվանան, Սենտ-Քիթս եւ Նեվիսը, Մավրիկիան, Պանաման, Կոստա-Ռիկան, Հարավային Աֆրիկան, Բելիզը, Սաուդյան Արաբիան: Առանց վիզայի մուտքի երկկողմ պայմանագրերով փաստացի վիզային ռեժիմը հանվել է Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Ղազախստանի եւ Ղըրղզստանի քաղաքցիների համար, որոնք կարող են Վրաստան մտնել անձը հաստատող ցանկացած փաստաթղթով անորոշ ժամանակով: