ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն այսօր՝ սեպտեմբերի 20-ին պաշտոնական կայքէջի միջոցով հայտարարություն է տարածել անհատ ձեռներեցների գրանցման վերաբերյալ: Հայտարարությունում մասնավորապես նշված է. «Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների հրապարակումների, ինչպես նաեւ քաղաքացիների դժգոհության՝ պարզաբանում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում սույն թվականի սեպտեմբերի 18-ից հնարավոր չի եղել անհատ ձեռնարկատերերի հաշվառում իրականացնել, քանի որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողի հարկային համար (ՀՎՀՀ) չի տրամադրում: Խնդրի լուծման նպատակով ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Արմեն Գեւորգյանը դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին»: