ՀՀ Ազգային Ժողովի 2011 թ. ծախսերի հաշվետվության համաձայն՝ գումարներ են ծախսվել ԱԺ խմբակցությունների նիստերի համար: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին ՀՀ 2011 թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա տեղեկացմամբ՝ 2011 թ. ընթացքում հաշվել են խմբակցությունների 120 նիստեր: Սակայն պատգամավորին զարմացրեց այն հանգամանքը, թե խմբակցությունների նիստերի ժամանակ ինչ ծախսերի մասին է խոսք գնում, կամ ընդհանրապես՝ ինչպես կարելի է պլանավորել խմբակցությունների նիստերը:

Նիստը վարող պետական-իրավական հարցերի մշտական հաանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ պատգամավորի առաջարկն ընդունում են որպես ի գիտություն եւ հետագայում այն հաշվի կառնեն: