Ստեղծվել է աշխարհում առաջին խցիկը, որը կարող է լուսանկարահանում կատարել ինքնուրույն: Այն ներկայացրել է անգլիական «OMG Life» ընկերությունը:
«Autographer» կոչվող սարքը հագեցած է GPS-ով, աքսելերոմետրով, մագնիտոմետրով, լուսավորության սենսորներով եւ այլն: Դա նրան հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել նկարահանման պահը: Այն կարող է կատարել օրվա մեջ մինչեւ 2 000 լուսանկար:
Հատուկ հավելվածները նրան թույլ են տալիս աշխատել նաեւ սմարթֆոնի օգնությամբ: «Autographer»-ը վաճառքի դուրս կհանվի նոյեմբերին եւ կարժենա մոտ 650 դոլար:






























