«Հայաստան» հանրախանութի սեփականատեր գործարար Փայլակ Հայրապետյանը կրկին մեկնել է Փարիզ: Այդ մասին գրում է «Հայացք» թերթը։
«Մեր նախորդ համարներից մեկում գրել էինք, որ նա մեկնել էր Փարիզ, այնտեղից էլ Աֆրիկա` ալմաստի հայտնի գործով որոշ հանգամանքներ պարզելու: Փ. Հայրապետյան-Աշոտ Սուքիասյան հակամարտության արդյունքում 12 մլն դոլար «կորցրած» Հայրապետյանը նախանձելի համառությամբ փորձում է լուծել այս կնճռոտ հարցը: Մեր հավաստի աղբյուրների վկայությամբ` այս անգամ նա Փարիզ է մեկնել` հանդիպելու բոլորովին այլ մարդկանց` ալմաստի գործով Ա. Սուքիասյանի ռուս գործընկերների հետ»,- գրում է «Հայացքը»:




























