«Հայաստանի ԱԳ նախարարի այն հայտարարությունը, թե ՀՀ-ն հավանություն չի տվել մադրիդյան սկզբունքներին, դա այն անդրադարձի հետեւանքն է, որ մադրիդյան սկզբունքները տպվելուց հետո իշխանությունները ստացել են թե Արցախում, թե Սփյուռքում, թե Հայաստանում»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ու հավելեց. «Ես դրանում համոզված եմ, որովհետեւ եթե չեմ սխալվում, մինչ այդ, այդ նույն սկզբունքների մասին նույն Էդվարդ Նալբանդյանը այլ կարծիք էր արտահայտում»:
«Երկրորդ. Ես համոզված եմ, որ իշխանությունն էլ է հասկանում, որ եթե հավանություն տա մադրիդյան սկզբունքներին, դրանով նա երկիրը կտանի ներքին քաղաքական ու սոցիալական ճգնաժամի սրացման: Եվ երրորդ. Իմ խորին համոզմամբ, բոլոր պարագաներում, ավելի քան երբեւէ խոշոր պետությունները իրար հետ ունեն չլուծվող խնդիրներ եւ որքան ես գիտեմ, ԼՂ խնդրի վերջնական լուծումը որեւէ մեկը չի տեսնում մոտակա ժամանակներում»,- ընդգծեց Լ. Ալավերդյանը:



























