Կրասնոյարսկի մարզում մանկատան երկհարկանի փայտե շինություն է այրվել։

Ինչպես հայտնում է «Գոլոս Ռոսիին», տուժածներ եւ զոհեր չկան։ Մանկատան բոլոր 27 երեխաները եւ չորս աշխատակիցները ինքնուրույն լքել են շինությունը։

Նախնական տվյալներով, հրդեհի պատճառը կրակի հետ անզգույշ վարվելն է եղել։

Հատուկ կոմիտեի այսօր կայանալիք նիստում կորոշվի երեխաների կեցության հարցը։ Ներկայումս նրանցից ոմանք գտնվում են հյուրանոցում, մյուսները՝ հիվանդանոցում։

Մանկատան շենքն այլեւս հնարավոր չէ վերանորոգել։