Հունվարի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ծառայությունից, հանդիպմանը անդրադարձ է եղել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցերին: